Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանի հետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շարունակել բարձր մակարդակով երկխոսությունը

Ռուսաստանի հետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շարունակել բարձր մակարդակով երկխոսությունը
04.01.2016 | 15:42

Ռուսաստանի հետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շարունակել բարձր մակարդակով երկխոսությունը՝ Ճապոնիայի խորհրդարանի նստաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Սինձո Աբեն: Նրա խոսքով՝ առանց բարձր մակարդակի երկխոսության հնարավոր չէ լուծել Ռուսաստանի հետ երկկողմ խնդիրները (հյուսիսային տարածքները կամ Հարավային Կուրիլյան կղզիները): «Այդ պատճառով մենք երկխոսության հնարավորություններ ենք փնտրում»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ճապոնիա հնարավոր այցին՝ Աբեն կարծիք է հայտնել, որ այցը պետք է կայանա հարմար ժամանակ:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ