Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան մտադիր է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել ԱՀԿ-ին

Թուրքիան մտադիր է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել ԱՀԿ-ին
04.01.2016 | 15:44

Թուրքիան պատրաստվում է հայց ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և միջազգային դատարաններին՝ Մոսկվայի սահմանած պատժամիջոցների պատճառով՝ ըստ Daily Sabah-ի, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը: Խոսքը «թուրքական բիզնեսը ճնշելու» մասին է: Էլիթաշի պնդմամբ՝ փոքր ռուսական քաղաքներում թուրքական ընկերություններին հարկադրում են իրենց մասնաբաժինը վերավաճառել տեղի գործընկերներին: «Առևտուրը պետք է բարոյական սկզբունքների վրա հիմնված լինի: Այդ գործարարները վստահել են ռուսական կառավարությանն ու ներդրումներ են արել երկրում»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ այժմ փաստեր ու ապացույցներ են հավաքում՝ հայցեր ներկայացնելու համար: Ռուսաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել նոյեմբերի 28-ից՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ