Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը զգուշացրել է Էր Ռիադին

ԱՄՆ-ը զգուշացրել է Էր Ռիադին
05.01.2016 | 10:48

ԱՄՆ-ը զգուշացրել է Սաուդյան Արաբիային շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրայի մահապատժի բացասական հետևանքների մասին՝ փոխանցում է Reuters-ը Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի հայտարարությունը: ԱՄՆ-ը առաջին անգամ չէ հարց բարձրացրել թագավորությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: ԱՄՆ-ն արձագանքել է Իրանի հետ հարաբերությունների խզման՝ Սաուդյան Արաբիայի որոշմանը և կոչ է արել տարածաշրջանի առաջնորդներին քայլեր ձեռնարկել երկու երկրների լարված հարաբերությունները հարթելու համար: Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իրեն «չի մտահոգում» ԱՄՆ-ի դժգոհությունը Իրանի հետ կոնֆլիկտի վերաբերյալ:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ