ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հունվարի 4-ին մեկնել է Սաուդյան Արաբիա, ապա՝ Իրան, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին: ՄԱԿ-ի հատուկ բանագնացը մեկնել է Պարսից ծոցի տարածաշրջան, որ բանակցություններ վարի երկու երկրների լարվածությունը թուլացնելու համար: