Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են նոր պատերազմ հրահրել Ղարաբաղում

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են նոր պատերազմ հրահրել Ղարաբաղում
05.01.2016 | 16:56

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում REGNUM-ի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովն ասել է, որ 2015-ը Լեռնային Ղարաբաղի համար շփման գծում աճող սրացման, ենթակառուցվածքի հաջող զարգացման, պետության ամրապնդման ժամանակաշրջան էր։ Խաղաղ կարգավորման գործընթացը չի զարգանում, սակայն ժամանակն աշխատում է Ղարաբաղի անկախության օգտին։ Նա կարծում է, որ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են Ղարաբաղում պատերազմի վերսկսմամբ՝ թեկուզ որպես երկրորդ ճակատ՝ ի հավելումն Սիրիայում և Քրդստանում առաջին ճակատի, սակայն լայնածավալ պատերազմն ամիջապես կդադարեցվի կարգավորման երաշխավորների կողմից։
Մոդեստ Կոլերովը համարում է, որ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունն ուժեղացել է՝ անկախ ԵԱՏՄ-ին ու Մաքսային միությանը Հայաստանի միանալուց ու ՀԱՊԿ անդամակցությունից, քանի որ Հայաստանն ակտիվորեն կիրառում է այդ ձևաչափերը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
2016 թվականին Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերյալ նա հրաժարվել է տեսակետ հայտնել, համարելով, որ իրավասու չէ, բայց իրեն իրավասու է համարել ասել, որ 2016-ին էլ ընդդիմությունը չի կարողանա մոբիլիզացվել։

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ