Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բուլղարիան ցանկանում է դառնալ գազաբաշխիչ կենտրոն

Բուլղարիան ցանկանում է դառնալ գազաբաշխիչ կենտրոն
05.01.2016 | 17:06

Բուլղարիան ցանկանում է Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպայի համար դառնալ գազի գլխավոր տարանցող՝ շնորհիվ «Բալկան» գազապահեստարանի, որ ծրագրում է կառուցել սևծովյան Վառնա քաղաքից ոչ հեռու՝ հայտարարել է վարչապետ Բոյկո Բորիսովը՝ փոխանցում է DW-ն։ Համաձայն նախագծի՝ գազը պետք է պահեստարան մտնի Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից, ռումինական և բուլղարական հանքավայրերից։ Բորիսովի խոսքով՝ նախագիծն ու ֆինանսական ծրագիրը մշակում է Բուլղարիայի կառավարությունը՝ Եվրահանձնաժողովի հետ։ Բուլղարիայի իշխանությունների կարծիքով՝ հանգույցի շինարարությունը, որի մասին առաջին անգամ հայտարարվել էր 2015-ի փետրվարի 9-ին Սոֆիայի էներգետիկ ֆորումի ժամանակ, թույլ կտա մասամբ դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները եվրոպական երկրներ։ Գազապահեստարանից երկնագույն վառելիքը կուղղվի Բուլղարիա, Ռումինիա և Սերբիա։ Մոտ 43 մլրդ խորանարդ մետր գազ ծրագրվում է մատակարարել Կենտրոնական Եվրոպա։

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ