Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելը հրաժարվել է սահմանափակել փախստականների թիվը

Մերկելը հրաժարվել է սահմանափակել փախստականների թիվը
05.01.2016 | 17:07

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ, Բավարիայի վարչապետ Հորսթ Զեխոֆերի պահանջը՝ տարեկան 200 հազար մարդով փախստականների ընդունումը սահմանափակել: «Դա չի համապատասխանում դաշնային կանցլերի դիրքորոշմանը: Փախստականների թվի սահմանափակումը, համաձայն մեր պատկերացումների, չեն սահմանում առանձին պետությունները միակողմանի կարգով»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը: Նա ընդգծել է, որ միգրացիոն ճգնաժամի հաղթահարումը համաեվրոպական խնդիր է: Ըստ կանցլերի տեսակետի՝ խնդիրը պետք է լուծել առանձին երկրներից փախստականների ընդունման քվոտաներ սահմանելու, ներգաղթյալների տեղաբաշխման կենտրոնների, ԵՄ արտաքին սահմանների արդյունավետ վերահսկողության, արտագաղթի պատճառների դեմ պայքարելու օգնությամբ:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ