Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իլհամ Ալիևին կարող են չհրավիրել Վաշինգտոն

Իլհամ Ալիևին կարող են չհրավիրել Վաշինգտոն
06.01.2016 | 11:04

Turan-ի փոխանցմամբ` մարտի վերջին բազմաթիվ երկրների ղեկավարներ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով հավաքվելու են Վաշինգտոնում՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, որն անցկացվում է 2010-ից։ Հրավերների պաշտոնական հայտարարություններ դեռ չեն արվել, սակայն լրատվամիջոցներին հայտի է դարձել, որ այս անգամ քիչ հավանական է միջոցառմանը մասնակցելու հրավերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Պատճառը անկախ ձայներն ու քաղաքացիական հասարակությանը ճնշելն է։ Ամերիկացի նախկին դիվանագետներից մեկը, որ ցանկացել է անհայտ մնալ, գործակալության թղթակցին հայտնել է, որ քանի դեռ Ադրբեջանում լուծված չէ քաղբանտարկյալների հարցը, արևմտյան գործընկերները հայտնվել են բարդ իրավիճակում՝ Ալիևի կառավարության հետ համագործակցելու առումով՝ ներառյալ բարձր մակարդակի հրավերները։

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ