Իրանի ու Սաուդյան Արաբիայի հակամարտությունը խաթարում է կայունությունը Մերձավոր Արևելքում՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։ «Միջէթնիկական հակամարտությունը տարածաշրջանում, որը սնուցում են այդ երկու երկրների առաջնորդները, շարունակվում է տասնամյակներ և դարեր»,- ասել է Էռնեստը ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ դա լուրջ ապակայունացնող ազդեցություն ունի տարածաշրջանի համար։ Էռնեստը վստահ է, որ այդ իրավիճակը չի բխում Իրանի ու Սաուդյան Արաբիայի առաջնորդների ու քաղաքացիների շահերից։