Հյուսիսային Կորեայի իշխանությունները պետական հեռուստատեսության եթերով հայտնել են ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Տեղեկությանն անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը հունվարի 6-ին պատրաստվում է արտահերթ նիստ հրավիրել: ՄԱԿ-ի դիվանագետները հավելել են, որ նիստն անցկացվելու է փակ դռների հետևում` Նյու Յորքի ժամով առավոտյան 11:00-ին: Արտահերթ նիստը նախաձեռնել են ԱՄՆ-ը և Ճապոնիան: