Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունը Սուրբ ծննդյան կապակցությամբ ազատություն կշնորհի բոլոր ուկրաինացի ռազմագերիներին՝ տոնական ուղերձում ասել է ԼԺՀ նախագահ Իգոր Պլոտնիցկին: Դեռևս հստակ հայտնի չէ, թե քանի ռազմագերի կա ԼԺՀ տարածքում: