Թեհրանն ու էր-Ռիադը չպետք է սրեն հարաբերությունները, դա հղի է տարածաշրջանի համար բացասական հետևանքներով՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։ Նրա խոսքով՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան իսլամական աշխարհի կարևոր երկրներ են։ «Թուրքիան և Իրանի, և Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է, Անկարան այդ երկրների հետ փայփայում է իր հարաբերությունները»,- ասել է Դավութօղլուն։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումը՝ կոչ անելով Իրանին ու Սաուդյան Արաբիային՝ կարգավորել հարաբերություններում ճգնաժամը դիվանագիտական ուղիով։