Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նավթի գինը 50 դոլարից բարձր, Ասադը կմնա, իսկ Մերկելը կհեռանա

Նավթի գինը 50 դոլարից բարձր, Ասադը կմնա, իսկ Մերկելը կհեռանա
06.01.2016 | 19:06

Financial Times-ի լրագրողները կանխատեսումներ են արել 2016-ի առավել արդիական տնտեսական և քաղաքական զարգացումների վերաբերյալ:
Ռուլա Խալեֆը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կմնա իշխանության գլուխ, սակայն նրա լիազորություններն անվանական կլինեն: Մոսկվայի և Վաշինգտոնի քաղաքական կարգավորման պլանը 18 ամիս է սահմանում: Տեսաբանը ենթադրում է, որ գործընթացը հարթ չի լինի: Բաշար Ասադը մինչև վերջ կպայքարի իշխանության համար: Բարդ քաղաքական իրավիճակ է նաև Գերմանիայում՝ անցյալ տարի ընդունած 1 մլն փախստականների պատճառով, կարծում է պարբերականի լրագրող Գիդեոն Ռահմանը: Անգելա Մերկելի կուսակիցները աջակցում են նրան, սակայն դա բավական չէ իշխանության պահպանման համար: Մերկելը խոստացել է կրճատել միգրացիոն հոսքը, սակայն իր խոստումը դժվար թե կարողանա պահել:
«Վճռորոշ գործոն կարող են լինել տարածաշրջանային իշխանությունների ընդվզումները, նրանք հայտարարում են, որ ի վիճակի չեն ինքնուրույն պայքարել միգրացիոն հոսքի դեմ: Կուսակցության ներսից եկող սպառնալիքը ի վերջո կապացուցի Մերկելի անկարողունակությունը»,- ենթադրում է Ռահմանը:
2016-ը խիստ է լինելու նաև նրանց համար, ովքեր հավատում են, որ նավթային շուկան կվերադառնա նախկին դիրքերին: Նավթի հագեցած շուկա կարող է դուրս գալ պատժամիջոցներից ազատված Իրանը: Ածխաջրածինների համաշխարհային արտադրողները կշարունակեն կրել ֆինանսական անկայունության լուծը, ընկերությունները ստիպված են լինելու դադարեցնել նախագծերը նավթի շուկայում, որ կանդրադառնա շուկայի վրա:
Brent տեսակի նավթի գինը 50 դոլարի սահմաններում քիչ է ներդրումներ գրավելու համար, որոնք անհրաժեշտ են աճող գլոբալ պահանջարկը պահպանելու համար: Եթե համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայի չենթարկվի, նավթի գինը կարող է վերադառնալ ավելի ընդունելի մակարդակի:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ