Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հարավային Կորեան խոստանում է պատասխանել Հյուսիսայինի սադրանքին

Հարավային Կորեան խոստանում է պատասխանել Հյուսիսայինի սադրանքին
06.01.2016 | 19:06

Հարավային Կորեան վճռական միջոցառումներ կձեռնարկի՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի հնարավոր սադրանքների՝ ասել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն՝ փոխանցում է BBC-ն: Ջրածնային ռումբի առաջին բարեհաջող փորձարկման մասին Հյուսիսային Կորեայի հայտարարությունը Սեուլը անվանել է սադրիչ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին հակասող: Ճապոնիան նույնպես դատապարտել է ջրածնային ռումբի փորձարկումը: Տոկիոն կհետևի իրադարձությունների զարգացմանը` սերտ կապ պահպանելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Չինաստանի իշխանությունների հետ՝ հայտարարել է Ճապոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յոսիհիդե Սուգան:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ