Սպիտակ տունը ձգտում է օգնել Իրաքի ղեկավարությանը՝ կանխելու Սաուդյան Արաբիայի և Իրանի դիվանագիտական հակամարտության խորացումը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հեռախոսազրույցում ասել են, որ մտահոգված են հոգևորականի մահապատժով և Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու հյուպատոսարանի դեմ հարձակումներով։