Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անգելա Մերկելը զայրացել է

Անգելա Մերկելը զայրացել է
08.01.2016 | 11:16

Գերմանիան պետք է ճնշում գործադրի նրանց վրա, ովքեր չեն հարգում օրենքները՝ հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը Ռումինիայի վարչապետ Դաչիան Չոլոշի հետ համատեղ մամուլի ասուլիսում` անդրադառնալով Քյոլնի դեպքերին, երբ մի քանի տեղացի կանայք բռնության էին ենթարկվել ներգաղթյալների կողմից: «Մենք պետք է կրկին ու կրկին խոսենք մեր մշակութային գոյության հիմքերի մասին: Մարդիկ ունեն լիիրավ իրավունք, որ այս խոսքերին հաջորդեն գործողությունները: Պետք է ստուգել` արե՞լ ենք մենք ամենը, ինչ պետք է Գերմանիայից արտաքսելու հարցում, որ հստակ ազդանշան տանք այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում հետևել մեր կանոնակարգին»,- ասել է Անգելա Մերկելը: Քյոլնում Ամանորի նախաշեմին մոտ 1000 արաբական և հյուսիսաֆրիկյան արտաքինով երիտասարդներ, բաժանվելով խմբերի, հարձակվել են կանանց վրա: Ոստիկանությունը 121 հաղորդագրություն է ստացել տուժածներից: Չի բացառվում, որ հանցագործների թվում կարող են փախստականներ լինել: «Այն, ինչ տեղի է ունեցել Ամանորի գիշերը, անընդունելի է: Իրավական պետությունը չի կարող աչք փակել»,- ասել է Մերկելը:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ