ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի և գերտերությունների միջև կնքված պայմանագիրը շատ մոտ է իրականացման, եթե ամեն ինչ լավ ընթանա: Քերիի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հավաստիացրել է, որ Թեհրանը մտադիր է իրագործել պատասխանատվությունը հնարավորինս արագ: ԱՄՆ-ը ևս պատրաստ է նույն կերպ գործել, ասել է պետքարտուղարը