ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայի կառավարությունը համաձայնել է թույլ տալ մարդասիրական օգնություն ուղարկել երեք պաշարված գյուղեր: Օգնությունը առաջիկա օրերին տեղ կհասնի: Ըստ ՄԱԿ-ի՝ մարդիկ այդ բնակավայրերում սովից մահանում են: 4,5 միլիոն մարդ Սիրիայում ապրում է դժվար հասանելի վայրերում, նրանցից 400 հազարը՝ պաշարված շրջաններում: