Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պան Գի Մունը դատապարտել է Եմենին

Պան Գի Մունը դատապարտել է Եմենին
08.01.2016 | 14:45

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Եմենի կառավարությանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչին երկրից վտարելու համար և հայտարարել է համաշխարհային կազմակերպության աշխատակիցների նկատմամբ սպառնալիքների անընդունելիության մասին: Եմենի ԱԳՆ-ն նախօրեին պերսոնա նոն գրատա է հայտարարել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ջորջ Աբու ալ-Զուլոֆին: «Գլխավոր քարտուղարը դատապարտում է Եմենի կառավարության ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցչին վտարելու որոշումը: Նա նաև ծայրահեղ անհանգստացած է մնացած տեղական և միջազգային անձնակազմի անվտանգությամբ»,- ասվում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունում:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ