ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հանձնաժողովում հունվարի 6-ին ԼՂ խնդրի հարցով հրավիրված փակ քննարկմանը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին արագացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության վերաբերյալ Ռոյս-էնգել առաջարկությունների իրագործումը՝ հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հետ համատեղ ճեպազրույցում: «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնությունը հասել է գագաթնակետին վերջին տասնամյակներին: Միայն վերջին ամսում մենք լսել ենք ծանր սպառազինության հարձակման և տանկային հրետանու կրակի մասին, ինչը հրադադարի բացահայտ խախտում է: Որպես դեսպան` ՈՒոռլիքը նշում է, որ դա սառեցված հակամարտություն չէ, այլ մոռացված հակամարտություն` վերահսկողությունից դուրս գալու մեծ ռիսկով: Ահա թե ինչու մենք բոլորս ունենք բոլոր դիպուկահարներին հեռացնելու, ավելի շատ արտասահմանցի դիտորդներ տեղակայելու կարիք: Ագրեսիայի դրսևորման ակտերը պետք է դատապարտվեն»,- ասել է Ռոյսը: Նրա խոսքով` վարչակազմը որքան արագ կարողանա անել այս ամենը խաղաղության համար, այնքան ավելի արագ դա կօգնի վերջ տալ սպանություններին և կանխել պատերազմը։