Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան ձախողում է միգրացիայի կանխման ԵՄ ծրագիրը

Թուրքիան ձախողում է միգրացիայի կանխման ԵՄ ծրագիրը
08.01.2016 | 14:53

Եվրամիությունը դժգոհ է, որ Թուրքիայի իշխանությունները փախստականների հոսքի կանխման խնդիրը ծայրահեղ դանդաղ են լուծում: ԵՄ միգրանտների հոսքը վերջին շաբաթներին չնչին չափով նվազել է՝ ոչ թե Անկարայի շնորհիվ, այլ վատ եղանակի՝ գրում է The Financial Times-ը: Թուրքիայից ԵՄ մեկնող փախստականների թիվը չպակասեց, երբ Բրյուսելը համաձայնեց Անկարային երեք միլիարդ եվրո հատկացնել՝ միգրանտներին պահելու համար՝ արձանագրում է The Financial Times-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Տիմերմանսին: Նա մեկնում է Թուրքիա՝ տեղում խնդիրը քննարկելու: Ֆրանս Տիմերմանսը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է բոլոր ջանքերը գործադրեն նոյեմբերին կայացած պայմանավորվածությունների կատարման համար: «Մենք բոլորովին գոհ չենք և կշարունակենք փորձերը, որ ստանանք այն արդյունքները, որոնց մասին Թուրքիայի հետ պայմանավորվել ենք»՝ մեջբերում է The Financial Times-ը Ֆրանս Տիմերմանսի խոսքերը: Բեռլինը ևս անհանգստացած է, որ Թուրքիայի աջակցությամբ միգրանտների հոսքի զսպման քաղաքականությունը արդյունքներ չի տալիս: Փախստականների խնդրի լուծման Բեռլինի ծրագրերը նորից քննարկման թեմա դարձան Քյոլնի դեպքերից հետո, երբ տարեմուտի գիշերը մի քանի տասնյակ կանայք հատարարեցին «աֆրիկացի և արաբ արտաքինով» տղամարդկանց հարձակման մասին, որին հետևեցին կանցլերի քաղաքականության ձախողման խոսակցությունները: ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին երկու շաբաթում Մերձավոր Արևելքից փախստականների հոսքը նվազել է՝ վատ եղանակի պատճառով, որը թույլ չէր տալիս նրանց Միջերկրական ծով դուրս գալ: Անկարան վաղուց էր հայտարարել, որ միգրանտների հոսքը ԵՄ կարող է շարունակվել: ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ չի կարող «որևէ երաշխիք» տալ և ամեն ինչ կախված է Սիրիայի իրավիճակից: «Կայունության եվրոպական նախաձեռնություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Գերալդ Կնաուսը կարծում է, որ ի սկզբանե իրատեսական չէին սպասումները, թե համաձայանագիրը կկրճատի փախստականների թիվը: Նրա կարծիքով՝ «երեք ամիս առաջ բոլորին էլ տեսանելի էր, որ դա չի աշխատի, երկու կողմերն էլ մեղավոր են՝ նրանք հարցը լրջորեն չեն քննարկել»: Խնդրի լուծում Գերալդ Կնաուսը համարում է, եթե Թուրքիան համաձայնի վերադարձնել փախստականներին, որ իր տարածքից անցել են Հունաստան և չեն ստացել ապաստանի իրավունք:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ