Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Պետք է վերջ դնել ԻՊ-ի հետ Անկարայի գաղտնի կապերին»

«Պետք է վերջ դնել ԻՊ-ի հետ Անկարայի գաղտնի կապերին»
09.01.2016 | 11:18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել և վերջ դնել «Իսլամական պետություն» խմբավորման հետ Անկարայի գաղտնի կապերին, այլապես Սիրիայում հակամարտությունը կարող է չափազանց հեռուն գնալ՝ հայտարարել է Գերմանիայի ձախ կուսակցության նախագահի տեղակալ Սառա Վագենկնեխտը: Սիրիայում հակամարտության սրման վտանգը չափազանց բարձր է, նշել է Վագենկնեխտը: Այսօրվա դրությամբ երկրում կռվում է 15 պետություն, երբեմն միասին, երբեմն զուգահեռ, երբեմն՝ իրար դեմ: Ճգնաժամի կարգավորման ընդհանուր ռազմավարությունը բացակայում է, չկա անգամ պայմանավորվածություն, որ ԻՊ-ի դեմ պայքարն իսկապես ամենակարևոր խնդիրն է: Թուրքիան այլ կերպ է դնում առաջնահերթությունները՝ պաշտպանելով ջիհադականների հետ կապերը, ընդգծել է գերմանացի քաղաքական գործիչը: Իրավիճակը կարգավորելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կտրել ԻՊ-ի կապերը ֆինանսավորման աղբյուրներից, զրկել ահաբեկիչներին նոր աջակիցներ անդամագրելու և զենք ստանալու հնարավորությունից: Այդկերպ խմբավորման ներքին կառուցվածքը կխախտվի, հնարավոր կլինի ազատագրել գրավված տարածքները։ «Բայց դրա համար Էրդողանի վրա պետք է ճնշում գործադրվի, պետք է վերջ դնել ահաբեկչությանն ուղղված նրա դիմակավորված աջակցությանը և փակել թուրքական սահմանն ԻՊ-ի համար»,- կարծում է Վագենկնեխտը:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ