Ադրբեջանում հրապարակվել է սոցհարցում, որի տվյալներով՝ ադրբեջանցիների 50 տոկոսից ավելին 2016-ին հնարավոր է համարում պատերազմի վերսկսումը ԼՂ հակամարտության գործընթացում: Պատերազմը իրատեսական չի համարել 23 տոկոսը, 21 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ադրբեջանցիների ավելի քան 70 տոկոսը համարում է, որ Ադրբեջանը պետք է ինտեգրվի ՆԱՏՕ ու ԵՄ, և միայն 16 տոկոսի կարծիքով` պետք է ինտեգրվել ԵԱՏՄ: