Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը ոսկե զուգարանակոնքի համար վճարեց 1,5 հազար և 10 լիրա

Էրդողանը ոսկե զուգարանակոնքի համար վճարեց 1,5 հազար և 10 լիրա
09.01.2016 | 17:22

Անկարայի առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին վճարել դատական ծախսերը ոսկե զուգարանակոնքի գործով՝ հունվարի 8-ին հաղորդել է Today's Zaman-ը: Դատարանը մերժել է նախագահի հայցն ընդդեմ ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլու՝ համարելով, որ նրա մեկնաբանությունը կառավարական չափազանց մեծ ծախսերի քննադատություն էր պարունակում և պետք է գնահատվի իբրև քաղաքական քննադատություն: Դատական ծախսերը թուրքական 10 լիրա են: Դատարանի որոշմամբ Էրդողանը պետք է փոխհատուցի Քիրիչդարօղլու փաստաբանի ծախսերը՝ 1,5 հազար թուրքական լիրա:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ