Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ամանորի լեհական ավանդույթները

Ամանորի լեհական ավանդույթները
09.01.2016 | 17:25

Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին պատմել է՝ ինչպես են իր հայրենիքում դիմավորում Սուրբ ծնունդն ու Նոր տարին. «Կան լեհական բազմաթիվ ամանորյան ավանդույթներ: Առաջինը դեկտեմբերի 24-ին Սուրբծննդյան ընթրիքն է: Մենք պատրաստում ենք 12 կերակրատեսակ՝ ձկից, կաղամբից ու սնկից: Պատրաստվում են զանազան քաղցրավենիքներ, տորթեր: Ավանդաբար հավաքվում են մեծ ընտանիքներով: Հայաստանում ավանդական մեծ ընտանիքի դերակատարումը ավելի մեծ է, քան եվրոպական երկրներում: Լեհաստանն այս հարցում միջանկյալ տեղում է: Կեսգիշերին լեհական ընտանիքների մեծ մասը, անկախ իրենց կրոնապաշտության աստիճանից, գնում են եկեղեցի՝ Պաստերկային (լեհերեն՝ պատարագ) ներկա գտնվելու համար: Ավանդաբար տոնակատարությունների առաջին օրը նախատեսված է ընտանիքի համար, երկրորդ օրը ընկերներին այցելելու ժամանակն է, շատերը նաև եկեղեցի են գնում: Եվ վերջապես, Սուրբ ծնունդը ամենակարևոր տոնն է երեխաների համար: Մենք նրանց համար նվերներ ենք դնում տոնածառի տակ ու տոնական ընթրիքից հետո երեխաները սկսում են բացել նվերները»:
Հայերին Ամանորին նա մաղթել է նախ՝ խաղաղություն, որ շատ կարևոր է, հետո՝ բարգավաճում, երջանկություն: Որ Հայաստանը, ինչպես իր բազմադարյա պատմության ընթացքում, շարունակի մնալ արևմտյան տարածքի, արևմտյան արժեքների ու արևմտյան քաղաքակրթության կենտրոնում:

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ