Աֆղանստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հունվարի 11-ին հանդիպելու են Իսլամաբադում՝ փորձելով փակուղուց դուրս բերել Աֆղանստանում խաղաղության բանակցությունները: «Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն ասել է, որ հանդիպմանը քննարկվելու է խաղաղ բանակցությունների վերսկսման ճանապարհային քարտեզը: Հանդիպմանը թալիբների մասնակցություն նախատեսված չէ, բայց չի բացառվում, որ ինչ-որ փուլում նրանք ներգրավեն բանակցություններում: