Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում հակակառավարական բողոքի ցույցի ժամանակ բախումներ են եղել ընդդիմության աջակիցների և ոստիկանության միջև: Ընդդիմության որոշ աջակիցներ բենզինով ռումբեր և քարեր են նետել կառավարության նստավայրի ուղղությամբ, որը հրդեհվել է: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ: 14 մարդ վիրավորվել է, ներառյալ 10 ոստիկան և երկու լրագրող: 24 ցուցարար ձերբակալվել է: Բողոքի ցույցի մի քանի հազար մասնակիցները պահանջում էին վարչապետ Իսա Մուստաֆայի հրաժարականը և արտահերթ ընտրություններ: