Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել հուշաքարի բացմանը՝ ի հիշատակ անցյալ տարի հունվարին Փարիզում ահաբեկչության զոհերի: Անցյալ հունվարի 7-ին և 8-ին ահաբեկիչները հարձակվել էին «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրատան և մի հրեական խանութի վրա, որի հետևանքով 17 մարդ էր մահացել, այդ թվում՝ շաբաթաթերթի 4 ծաղրանկարիչները և ոստիկաններ: