Ադրբեջանին անհանգստացնում է ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` կառավարության նիստում: «Անցյալ տարի սրվեցին Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Բնականաբար, դա մեզ շատ է անհանգստացնում, քանի որ երկու երկրներն էլ մեր հարևաններն են, բարեկամները, և նման իրավիճակն անցանկալի է մեզ համար»,- ասել է Ալիևը: Ադրբեջանն անհանգստացած է նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի լարված հարաբերություններով: «Այդ վիճակն ազդում է մուսուլմանական աշխարհի իրադարձությունների վրա»,- նշել է նա: Նա հավելել է, որ Ադրբեջանին անհանգստացնում է «միջքաղաքակրթական թյուրըմբռնումը»: