Մեծ Բրիտանիայի նախարարներին խորհուրդ է տրվել պաշտոնական ելույթներում փաստարկներ բերել ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին՝ դա կարող է վկայել վարչապետ Դևիդ Քեմերոնի խոստման դրժման մասին գալիք հանրաքվեում, եթե Բրյուսելի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն՝ հաղորդում է Sunday Telegraph-ը: ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվեն, ինչպես տեղեկացնում է Քեմերոնը, պետք է անցկացվի մինչև 2017 թ. վերջը, սակայն տեղական մի շարք ԶԼՄ-ներ կարծում են, որ քվեարկությունը կարող է լինել արդեն այս տարի: Վարչապետը խոստանում է Բրյուսելից բարեփոխումներ կորզել և Թագավորությանը վերադարձնել իշխանությունների լիազորությունների նշանակալի մասը: