Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«ԱՄՆ-ը պետք է խոստովանի Պուտինի ճշմարտացիությունը Սիրիայի հարցում»

«ԱՄՆ-ը պետք է խոստովանի Պուտինի ճշմարտացիությունը Սիրիայի հարցում»
11.01.2016 | 12:26

Վաշինգտոնը պետք է խոստովանի իր համար անցանկալի ճշմարտությունը. Վլադիմիր Պուտինը Սիրիայի հարցում ճիշտ մոտեցում ունի՝ գրում է National Review-ն: «Ամերիկյան վարչակազմին դժվար է հրապարակավ Ռուսաստանին և Իրանին աջակցելը, սակայն նվազագույնը, որ կարող ենք անել, լուռ աջակցելն է,- գրում է հոդվածի հեղինակ Ջեյ Հալենն ու ավելացնում,- մենք պետք է դադարենք անդադար քննադատել Ռուսաստանին՝ Սիրիայում գործողությունների համար, և հրաժարվենք գործողություններից, որ կարող են խանգարել նրան»: Վլադիմիր Պուտինի գործողություններին հավանություն տալը մեկն է այն երեք անհարմար ճշմարտություններից, որը Բարաք Օբամայի վարչակազմը պետք է ընդունի սիրիական հակամարտության լուծման համար: Երկրորդ՝ եթե Սադամ Հուսեյինն ու Մուամար Քադաֆին մնային իշխանության, Մերձավոր Արևելքն ավելի անվտանգ ու կայուն կլիներ:Երրորդ՝ իրական արտաքին քաղաքականությունն այժմ գաղափարախոսությունից կարևոր է: Սիրիական ճգնաժամը հասել է այնքան լուրջ մակարդակի, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող իրեն թույլ տալ գաղափարապես գրավիչ որոշում կայացնել: Ելնելով այս ճշմարտություններից՝ հեղինակը եզրակացնում է, որ անհրաժեշտ է կանգնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողքին: «Ասադին աջակցելը նշանակում է խոստովանել, որ մեր գաղափարախոսական նպատակներին հասնել հնարավոր չէ, և միայն իրապաշտությունը կարող է օգնել հասնել մեր ռազմավարական նպատակներին»,- կարծում է հեղինակը:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ