Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանի նախագահը կոչ է արել անցնել համամասնական ընտրակարգի

Վրաստանի նախագահը կոչ է արել անցնել համամասնական ընտրակարգի
11.01.2016 | 12:29

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քաղաքական ուժերին ընտրական համակարգի բարեփոխումների խորհրդակցությունների կոչ է արել: Նա բացատրել է, թե ինքն ինչու Ընտրական օրենսգրքի ընդունված փոփոխությունների նկատմամբ չի օգտագործել վետոյի իրավունքը՝ օրենքը կատարում է պահանջները, որոնք առաջ է քաշել Սահմանադրական դատարանը: Մարգվելաշվիլին արձանագրել է, որ բոլոր քաղաքական ուժերը համաձայն են համամասնական համակարգին անցնել. «250 հազար վրացի ընտրող հաստատել է իր դիրքորոշումը, որ մեզ համար լավագույնը անցումն է համամասնական ընտրակարգի: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում համագործակցության, որովհետև մենք բոլորս գիտենք և հասկանում ենք, թե ինչն է ավելի լավ: Ինչո՞ւ այսօր չիրականացնենք լավագույնը, այլ սպասենք ևս 4 տարի: Ես ևս մեկ անգամ քաղաքական ուժերին խորհրդակցությունների կոչ եմ անում»,- ասել է Մարգվելաշվիլին:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ