Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ճապոնիայի վարչապետը պատրաստվում է Սահմանադրության փոփոխության

Ճապոնիայի վարչապետը պատրաստվում է Սահմանադրության փոփոխության
11.01.2016 | 12:30

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պատրաստակամություն է հայտնել խորհրդարանում համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ են հետպատերազմյան Սահմանադրության փոփոխությանը՝ ինչպես հայտարարել է NHK հեռուստաալիքին: «Ես ուզում եմ ձայների անհրաժեշտ երկու երրորդը ստանալ ապագա միտված և պատասխանատավությունը գիտակցող ուժեղ անհատների հետ»,- ասել է Սինձո Աբեն: Նա հիշատակել է նաև 2015-ի հոկտեմբերին ստեղծված նոր կուսակցությունը՝ Օսակայի քաղաքապետ Տորու Խասիմոտոյի գլխավորությամբ:
2015-ին Խասիմոտոն հայտարարեց, որ պատրաստ է վարչապետին աջակցել՝ առանձնանալով Տոկիոյի «Վերականգնման ընկերությունից». Հիմա Օսակայի կուսակցությունը գլխավորում է նահանգապետ Իտիրո Մացուին, նա ևս Սահմանադրության փոփոխության կողմնակից է: Սինձո Աբեի կառավարությունը ուզում է փոփոխություններ կատարել Ճապոնիայի Սահմանադրության մեջ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրվել է ԱՄՆ-ում: Սահմանադրությունն արգելում է Ճապոնիային օգտագործել զինված ուժերը միջազգային վեճերի կարգավորման նպատակով: Այժմ Վաշինգտոնը աջակցում է Տոկիոյին՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու, որպեսզի ճապոնական զինված ուժերը կարողանան մասնակցել ԱՄՆ-ի նախաձեռնած միջազգային ռազմական գործողություններին: Սահմանադրության փոփոխության համար խորհրդարանի յուրաքանչյուր պալատում նոր օրինագիծը պետք է ստանա ձայների երկու երրորդը, որից հետո դրվի համաժողովրդական հանրաքվեի: Սինձո Աբեն Սահմանադրության փոփոխության գործընթացը կարող է սկսել այս ամռանը՝ խորհրդարանի վերին պալատի ընտրությունից հետո, Ներկայացուցիչների ստորին պալատը նա մտադիր չէ ցրել:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ