Լոս Անջելեսի «Բևերլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է «Ոսկե գլոբուս» 73-րդ մրցանակաբաշխությունը: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն դրամա» անվանակարգում: Նույն ֆիլմում գլխավոր դերի համար մրցանակ է ստացել Լեոնարդո Դի Կապրիոն՝ որպես լավագույն դրամատիկ դերասան։ Լավագույն դրամատիկ դերասանուհու մրցանակին արժանացել է Բրի Լարսոնը՝ «Սենյակ» ֆիլմում դերի համար։ «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մեթ Դեյմոնը՝ «Մարսիացին» ֆիլմի համար: «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը՝ «Ջոյ» ֆիլմի համար։ Բրիտանացի դերասանուհի Քեյթ ՈՒինսլեթը ստացել է բաղձալի արձանիկը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում` «Սթիվ Ջոբս» ֆիլմի համար։ Սիլվեստեր Ստալոնեն մրցանակի է արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում` «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը» ֆիլմի համար: Ամերիկացի սցենարիստ, օսկարակիր Ահարոն Սորկինը «Ոսկե գլոբուս» է ստացել «Սթիվ Ջոբս» ֆիլմի սցենարի համար: «Մոցարտը ջունգլիներում» սերիալը մրցանակ է ստացել կատակերգության ժանրում լավագույնը լինելու համար: «Կատակերգական սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Ռեյչել Բլումը: Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն մրցանակի է արժանացել Քվենտին Տարանտինոյի «Գարշելի ությակը» ֆիլմի երաժշտության համար: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Pixar մուլտֆիլմը: Ռեժիսոր Լասլո Նեմեշի «Սեուլի որդին» ֆիլմը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի լավագույն երգ անվանակարգում մրցանակի է արժանացել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմից Writing’s On The Wall երգը: Դրամատիկ սերիալ անվանակարգում մրցանակը տրվել է «Միստեր Ռոբոտ» սերիալին: Մինի սերիալում լավագույն դերասան է ճանաչվել Օսկար Այզեքը («Ցույց տվեք ինձ հերոսին»), լավագույն դերասանուհի` Լեդի Գագան («Սարսափների ամերիկյան պատմություն. Հյուրանոց»):