Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ղրիմի հարցում կարևորը սահմանները չեն, այլ՝ մարդկանց ճակատագրերը

Ղրիմի հարցում կարևորը սահմանները չեն, այլ՝ մարդկանց ճակատագրերը
11.01.2016 | 16:36

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bild-ին հարցազրույցում ասել է, որ Ղրիմի տարածքային պատկանելության հարցում իր համար կարևորը սահմանները չեն, այլ՝ մարդկանց ճակատագրերը: «Դա ասելով՝ ես հասկանում եմ 2,5 միլիոն մարդկանց: Մարդիկ են, որ վախեցան հեղաշրջումից, պետք է շիտակ ասել՝ անհանգստացած էին ՈՒկրաինայում պետական հեղաշրջումից: Կիևում հեղաշրջումից հետո խիստ ազգայնական ուժերը եկան իշխանության, նրանք պարզապես սկսեցին սպառնալ մարդկանց»,- ասել է Պուտինը: «Ժողովրդավարությունը ժողովրդի կամքն է, մարդիկ ցանկացան ապրել այնպես, ինչպես քվեարկեցին: Ինձ համար կարևորը ոչ տարածքն է, ոչ էլ սահմանները, այլ մարդկանց ճակատագրերը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ