Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վլադիմիր Պուտին. Ես երբեք չեմ փոխվել

Վլադիմիր Պուտին. Ես երբեք չեմ փոխվել
11.01.2016 | 16:38

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր հայացքները չեն փոխվել վերջին 15 տարիներին: Լրագրողները ենթադրել են, որ «գոյություն ունի երկու Պուտին»՝ մինչ 2007 թվականը, երբ նա երիտասարդ էր և բաց երկխոսության համար, և՝ հետո: «Ես երբեք չեմ փոխվել։ Նախ, ես ինձ հիմա էլ երիտասարդ եմ համարում։ Ես եղել եմ Շրյոդերի (Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդեր) ընկերը և մնում եմ նրա ընկերը: Ոչինչ չի փոխվել»,- հայտարարել է Պուտինը: ՌԴ նախագահի խոսքով՝ այս տարիներին չի փոխվել նաև իր վերաբերմունքը շատ քաղաքական խնդիրների նկատմամբ։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ