Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը կառաջադրվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը կառաջադրվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
11.01.2016 | 16:41

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մտադրությունը: «Ես ամբողջովին կենտրոնացած եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների վրա: Ես զգում եմ ազգային պատասխանատվություն, կարծում եմ՝ լավ շանսեր ունեմ: Ես ապացուցել եմ, որ կարող եմ հաղթել ընտրություններում»,- բուլղարական Nova TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրինա Բոկովան: Նա ասել է, որ բուլղարական դիվանագիտությունը կարող է մեծ հաջողությունների հասնել, եթե ինքը ընտրվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար: Ընտրարշավը պաշտոնապես կսկսվի հաջորդ տարի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Մոգենս Լյուկետոֆտը ասել է, որ իրենց առաջադրման մասին հայտարարել են Մակեդոնիայից դիվանագետ, ՄԱԿ ԳԱ-ի նախկին նախագահ Սրժան Կերիմը և Հորվաթիայի ԱԳ նախարար Վեսնա Պուսիչը:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ