Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն կազատականացնի Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները

ԵՄ-ն կազատականացնի Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները
11.01.2016 | 16:42

ԵՄ-ն կարող է առաջին քայլն անել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների ազատականացման ճանապարհին և ՉԺՀ-ն կճանաչի շուկայական տնտեսությամբ երկիր՝ հայտնում է Reuters-ը: Հարցը կքննարկվի հունվարի 13-ին ԵՄ երկրների լիազոր ներկայացուցիչների հանդիպմանը: Փետրվարին կարող է տեղի ունենալ ԵՄ երկրների առևտրի նախարարների հանդիպումը Ամստերդամում, որտեղ ևս թեման կքննարկվի: Պեկինի հետ առևտրային հարաբերությունների ազատականացման վերջնական որոշում հազիվ թե ընդունվի ամռանից շուտ: «Իմ կարծիքով՝ Չինաստանը շուկայական տնտեսություն չէ: Սակայն նա հիմնական առևտրային խաղացողն է, և մենք պետք է հաշվի առնենք»,- գործակալությանն ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան: Չինաստանը շուկայական տնտեսություն ճանաչելու դեպքում ԵՄ-ն կարող է կորցնել 3,5 մլն աշխատատեղ՝ նշում է գործակալությունը՝ հղում անելով եվրոպական 25 արդյունաբերական ֆեդերացիաների հետազոտությանը:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ