ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը: «Ես վճռականապես դատապարտում եմ այսօրվա դաժան ահաբեկչությունը՝ Ստամբուլի զբոսաշրջային շրջանում: Չի կարող լինել որևէ արդարացում՝ նման հարձակումների համար: ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները միասնական են ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ»,-ասել է նա:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 10 զոհերից 9-ը Գերմանիայի քաղաքացիներ են: Տուժածների թվում Հարավային Կորեայի, Նորվեգիայի ու Պերուի քաղաքացիներ են: Իշխանությունների պնդմամբ՝ ահաբեկչությունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: