Հունվարի 12-ին ծննդյան 80-ամյակն է տոնում լատվիացի հայտնի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը և ազգային թատրոնում կկայանա նրա հոբելյանական համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն մաեստրոյի ամենահայտնի երգերը, թատերական բեմադրությունների համար գրված ստեղծագործությունները: Պաուլսի երաժշտությունը հնչում է աշխարհի ամենատարբեր անկյուններում: