Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը մտադիր է 40 տոննա ծանր ջուր վաճառել ԱՄՆ-ին

Իրանը մտադիր է 40 տոննա ծանր ջուր վաճառել ԱՄՆ-ին
12.01.2016 | 21:43

France Presse-ի փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է ծանր ջրի պաշարների մի մասը վաճառել ԱՄՆ-ին, որն օգտագործվում է միջուկային ռեակտորներում՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավարի տեղակալ Ալի Աշգար Զարեանը: «Իրանը մտադիր է միջնորդ պետության միջոցով ԱՄՆ-ին վաճառել 40 տոննա ծանր ջուր»,- ասել է AEOI-ի ղեկավարի տեղակալը՝ չհայտնելով, թե ով է լինելու միջնորդ պետությունը, ծանր ջրի վաճառքի գինն ու հնարավոր ժամկետները։ Իրանը ծանր ջուր է արտադրել Արաքի միջուկային ռեակտորի համար, սակայն վեցյակի հետ համաձայնագրով պարտավորվել է վերափոխել այդ օբյեկտը։

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ