Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման վետո կդնի Իրանի հետ գործարքին խանգարող օրինագծի վրա

Օբաման վետո կդնի Իրանի հետ գործարքին խանգարող օրինագծի վրա
12.01.2016 | 21:44

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է վետո դնել հանրապետական ընդդիմության օրինագծի վրա, որը կարող է խանգարել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի իրագործմանը՝ երկուշաբթի հայտնել է Սպիտակ տունը՝ կապված փաստաթուղթը Կոնգրեսի նստաշրջանի ընթացքում օրակարգում ընդգրկելու ներկայացուցիչների պալատի ղեկավարության որոշման հետ: «Օրինագիծն ԱՄՆ-ին թույլ չի տա իրագործել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, քանի որ (Իրանի հետ) համաձայնագրի համաձայն՝ իր պարտավորությունները կատարելու վարչակազմի կարողությունը կախվածության մեջ է դնում միջուկային խնդրի հետ կապ չունեցող կողմնակի հարցերի լուծումից»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: ՈՒստի նշվում է, որ եթե փաստաթուղթը հասնի նախագահի ստորագրմանը, «նա վետո կդնի»: Ավելի վաղ հանրապետական կոնգրեսականների օրինագիծը, որը պաշտոնապես ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին, հաստատել են Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերի և ֆինանսական հարցերի կոմիտեները: Այն նախատեսում է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների չեղարկում, եթե Օբամայի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացնի, որ իրանական հաստատությունները՝ ներառյալ բանկերը, չեն օգտագործվում իրանական որոշակի կառույցների, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ֆինանսավորման համար: Փաստաթղթում այլ կետեր ևս կան, որոնք անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծում 2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի միջուկային գործարքի իրագործման ճանապարհին:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ