Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ն և Իրանը կարևոր դեր են խաղում ահաբեկչության դեմ ճակատագրական պայքարում

ՌԴ-ն և Իրանը կարևոր դեր են խաղում ահաբեկչության դեմ ճակատագրական պայքարում
12.01.2016 | 21:46

Ռուսաստանն ու Իրանը կարևոր դեր են խաղում ահաբեկչության դեմ մղվող ճակատագրական պայքարում՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի ՆԳ նախարար Աբդուլ Ռեզա Ռահմանի Ֆազլիին և նրա պատվիրակությանը ընդունելու ժամանակ։ ՍԱՆԱ պետական գործակալության տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի և Իրանի ռազմավարական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը։ Կողմերը կարծիք են հայտնել, որ որոշ երկրներ փորձում են խափանել այդ ջանքերը և աջակցել ահաբեկչական խմբավորումներին։ Ասադը բարձր է գնահատել Սիրիայի աջակցելու հարցում Իրանի դիրքորոշումը և հայտնել, որ բարեկամ երկրները, մասնավորապես Իրանն ու Ռուսաստանը 5 տարի շարունակ սիրիացիների համար հենարան են եղել և կարևոր դեր են խաղացել ահաբեկչության դեմ ճակատագրական պայքարում հաղթանակների գործում։
Իրանի ՆԳ նախարարն ընդգծել է, որ Իրանի կողմից Սիրիային աջակցելը սկզբունքային է և անփոփոխ։

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ