Բոսնիան և Հերցեգովինան պաշտոնական դիմում կուղարկեն ԵՄ անդամակցության համար հունվարի վերջին՝ հայտարարել է արտգործնախարար Իգոր Ցրնադակը: «Մենք փորձում ենք հետևել այդ որոշմանը»,- ասել է նա՝ նշելով, որ Լոնդոնից և Բրյուսելից ասել են, որ շատ ավելի կարևոր է պատրաստել դիմում, որը հնարավոր կլինի անմիջապես ընդունել, քան շտապել և կորցնել որակի հարցում: