Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ոչ՝ ատելությամբ լի պատերազմական հռետորաբանությանը

Ոչ՝ ատելությամբ լի պատերազմական հռետորաբանությանը
14.01.2016 | 12:25

Բրյուսելում գտնվող Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD) change.org կայքում խնդրագիր է ուղղել ԵԽԽՎ՝ «Ոչ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ատելությամբ լի պատերազմական հռետորաբանությանը և կողմնակալությանը» վերնագրով։ Խնդրագիրը ստորագրել է 2165 մարդ՝ պահանջվող 2500-ից: Խնդրագրում նշվում է՝ ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» նախագծերի։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդ հակամարտություն է, որի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Դժբախտաբար այս որոշումների նախագծերը նպաստում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ատելությամբ լի պատերազմական հռետորանաբանությանը և խթանում են կողմնակալությունը: Երկու որոշումների նախագծերն ակնհայտորեն զուրկ են ամբողջական, անկողմնակալ հետազոտությունից և ընտրողաբար բաց են թողնում կարևոր փաստերը և վնասում են բանակցային գործընթացին»,- ասված է հայտարարությունում: Ֆեդերացիան բողոքում է այս երկու որոշումների նախագծերի դեմ, որոնք կապ չունեն «հակամարտության իրական կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացի հետ և խթանում են ԵԽԽՎ-ի անդամների թաքնված անձնական և ֆինանսական շահերը»։ Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD) եվրոպական ինստիտուտներում հայկական ծագմամբ եվրոպական երկրների քաղաքացիներին ներկայացնող ոչ կառավարական կազմակերպություն է։

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ