Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շտայնմայերը ԵԱՀԿ գործընկերներին կոչ է արել համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում

Շտայնմայերը ԵԱՀԿ գործընկերներին կոչ է արել համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում
14.01.2016 | 12:26

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ԵԱՀԿ գործընկերներին ահաբեկչության դեմ պայքարում համախմբված գործողությունների կոչ է արել։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է աշխատանք բոլոր մակարդակներում՝ հակամարտությունների դեէսկալացիայից մինչև ոստիկանության աշխատանք և երիտասարդների գլխում վնասակար գաղափարախոսության դեմ պայքար։ «ԵԱՀԿ-ն արդեն ակտիվորեն գործում է բազմաթիվ մակարդակներում, մենք պետք է միասին տանենք այդ աշխատանքը նաև հետագայում»,- ասել է Շտայնմայերը։

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ