Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման չի բացառում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը

Օբաման չի բացառում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը
14.01.2016 | 12:29

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառում միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, սակայն համարում է, որ հանրապետական կուսակցության թեկնածուն չափն անցնում է` խաղալով բնակչության վախերի վրա և առաջարկելով ներքին բարդ խնդիրների պարզեցված լուծումներ: Այդ կարծիքը նա հայտնել է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նա, պատասխանելով Թրամփի հնարավորությունների վերաբերյալ հարցին: «Կխոսենք, եթե նա հաղթի: Այդ ժամանակ էլ կխոսենք իմ պատասխանատվության մասին»: Նա հեգնանքով հնարավոր է համարել, որ ապագայում Թրամփը նույնպես ելույթ կունենա «երկրի դրության վերաբերյալ» նախագահական ուղերձով: «Ես կարող եմ դա պատկերացնել միայն Saturday Night (հումորիստական) հեռուստահաղորդման եթերում»,- կատակել է Օբաման: «Ես համոզված եմ, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը տրամադրված է քաղաքական կուրսին, որը ջերմացնում է հույսերը, այլ ոչ թե վախերը, որը համախմբում է, այլ ոչ թե ջանում է պառակտում մտցնել, որը չի փնտրում պարզ լուծումներ և քավության նոխազներ»,- նշել է Օբաման:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ