Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը պետք է «նորոգի» քաղաքական համակարգը

ԱՄՆ-ը պետք է «նորոգի» քաղաքական համակարգը
14.01.2016 | 12:32

Ժամանակակից աշխարհում փոփոխությունների տեմպերը միայն կարագանան, և ԱՄՆ-ին անհրաժեշտ է «նորոգել» իր քաղաքական համակարգը հետ չմնալու համար՝ ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ Կոնգրեսին ուղղված «Երկրի դրության մասին» ուղերձում: Նրա խոսքով՝ «մենք ապրում ենք արտառոց փոփոխությունների դարաշրջանում», որոնք փոխում են հաստատված կենսակերպը: Այդ փոխակերպումները խոստանում են ոչ միայն «զարմանահրաշ բեկումներ բժշկության մեջ, այլև տնտեսական ցնցումներ», իրենց հետ բերում են ոչ միայն բարենպաստ հնարավորությունների ավելացման հնարավորություն, այլև «անհավասարության ընդլայնման» սպառնալիք, կարծում է Օբաման: Նրա խոսքով՝ «մեզ դուր է գալիս թե ոչ՝ այդ փոփոխությունների տեմպերը միայն կարագանան»:
Ըստ Օբամայի՝ ապագան, որին ձգտում են ամերիկացիները, որը նախատեսում է «կենսամակարդակի բարձրացում» և «մեր երեխաների համար խաղաղ մոլորակի» ապահովում, հասանելիության սահմաններում է: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը այդ նպատակներին կկարողանա հասնել միայն «եթե մենք միասին աշխատենք», եթե «մենք կարողանանք վարել ռացիոնալ, կառուցողական դեբատներ» հասարակության ներսում: «Դա կլինի միայն այն դեպքում, եթե մենք «նորոգենք» մեր քաղաքական համակարգը»,- նշել է Օբաման:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ