Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սպասվում են առատ տեղումներ

Սպասվում են առատ տեղումներ
14.01.2016 | 14:25

Հանրապետության տարածքին այս պահին Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը: Նրա ազդեցությունը մեր երկրում կզգացվի կեսօրից հետո, տեղումները կսկսվեն Շիրակից: Ուշ երեկոյան և առաջիկա գիշերը երկրի ողջ տարածքում կլինեն առատ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռներում թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով: Վաղը առավոտյան տեղումները կդադարեն և կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում:

Երևանում տեղումները կսկսվեն ուշ երեկոյան, սկզբում անձրևի տեսքով, իսկ գիշերը անձրևը կվերափխվի թաց ձյան, վաղը առավոտյան ժամերից մայրաքաղաքում նույնպես կլինի տեղումների դադար: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի հունվարի 16-ի գիշերը, Երևանում այդ օրը գիշերը կլինի -5….-7 աստիճան ցուրտ, ցերեկ +3…+5 աստիճան տաք: Հունվարի 17-ից կրկին օդային հոսանքները կդառնան հարավային և հանրապետություն կներթափանցեն տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում հունվարի 17-19-ին եղանակը կրկին կտաքանա մոտ 6-8 աստիճանով:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ