Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան. Դուք ի՞նչ մտավորական եք, ոչ արևելքի, ոչ էլ այս կողմերի հասցեները չգիտեք

Էրդողան. Դուք ի՞նչ մտավորական եք, ոչ արևելքի, ոչ էլ այս կողմերի հասցեները չգիտեք
15.01.2016 | 00:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկրում քրդերի հետ խաղաղություն հաստատելու կոչ արած Թուրքիայից և աշխարհի տարբեր երկրներից 1128 հայտնի գիտնականների ու մտավորականների անգրագետ է անվանել։ Ստամբուլի «Ակոս»-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահը խիստ է արձագանքել երկրում քրդերի դեմ գործողություններին վերջ տալու կոչ անող գիտնականներին ու մտավորականներին։ Էրդողանը ասել է, թե իրենց մտավորական անվանողների մի խումբ փորձում է Թուրքիային ինչ-որ բան ասել, սպառնալ տարածաշրջանի բնակչությանը։ «Թուրքիան նման գաղափարական դավաճանության հանդիպել է նաև 100 տարի առաջ։ Այդ գիտնականներն ու մտավորականները տեղներից վեր են կացել ու ասում են, թե պետությունը կոտորած է անում։ Դուք ի՞նչ մտավորական եք։ Դուք ոչ արևելքի, ոչ էլ այս կողմերի հասցեները չգիտեք, դուք անգրագետ եք»,- ասել է Էրդողանը։ 1128 մտավորականի ու գիտնականի ստորագրությամբ հայտարարությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Սուրում, Ջիզրեում, Սիլոփիում ու Նուսայբինում փողոց դուրս գալու արգելքները, հրաժարվել քրդաբնակ շրջաններում բնակչության կոտորածի քաղաքականությունից, թույլ տալ հատուկ ստեղծվելիք դիտորդական հանձնաժողովների մուտքը այդ շրջաններ և պայմաններ ստեղծել խաղաղության ու բանակցությունների համար։

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ